Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով



Բեսթ Ռեզորթ Աղվերան հյուրանոց ratingratingratingratingdisabled rank

ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Արզական, Անտառային 1 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Բեսթ Ռեզորթ Աղվերան հյուրանոց :: ARMHOTELS

Աղվերանը հիանալի հանգստավայր է` տեղակայված Երևանից 40 կմ դեպի հյուսիս և ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա:
Հնագույն ժամանակներից ի վեր Աղվերանը հայտնի է իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի գեղեցիկ բնապատկերներով:
Աղվերան հյուրանոցը տեղակայված է Ծաղկունյաց լեռների մոտ` Դալար գետի ափին և զբաղեցնում է 6 հա տարածք: Խիտ բուսականության և առողջարար օդի շնորհիվ հյուրանոցը հանդիսանում է մի հիանալի վայր ակտիվ հանգստի, առողջության վերականգնման, ինչպես նաև պասիվ հանգստի համար:
Աղվերան հյուրանոցը բաղկացած է մեկ գլխավոր և 7 փոխկապակցված մասնաշենքերից: Առաջարկում է բարձրորակ ձևավորված և կահավորված 55 համար` բոլոր հարմարություններով: Հյուրանոցի տարածքում կա բոուլինգի մեծ կենտրոն, ամառային բացօթյա սրճարան, ամառային լողավազան` մեծահասակների և երեխաների համար նախատեսված բաժիններով, մեծ թենիսի խաղադաշտ, որը կարող է ծառայել նաև որպես վոլեյբոլի դաշտ, համաժողովների համար նախատեսված դահլիճներ` համալրված միաժամանակ երկու լեզվով սինքրոն թարգմանությունների համար անհրաժեշտ սարքավորումներով և միջոցառումների կազմակերպման անհրաժեշտ այլ պարագաներով:
Ամռանը հյուրանոցը առաջարկում է գետի ափին գտնվող հանգստի գոտի` հարմարավետ նստատեղերով և խնջույքներ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Բեսթ Ռեզորթ Աղվերան հյուրանոց:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Մեկտեղանոց Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, լողավազաններ, սեղանի թենիս, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Համարի մակերեսը` 11-14 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ջեռուցում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Զգեստապահարան , Պահարան-կախիչ, Աթոռ , Սառնարան , Պատշգամբ
Էկոնոմ Երկտեղանոց Էկոնոմ Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, լողավազաններ, սեղանի թենիս, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Համարի մակերեսը` 16-18 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ջեռուցում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Զգեստապահարան , Պահարան-կախիչ, Աթոռ , Սառնարան , Պատշգամբ
Ստանդարտ Երկտեղանոց Ստանդարտ Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, լողավազաններ, սեղանի թենիս, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Համարի մակերեսը` 19-24 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+1 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

2 x persons
images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ջեռուցում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Պահարան-կախիչ, Աթոռ , Բազկաթոռ , Սառնարան , Պատշգամբ
Սուպերիոր Սուպերիոր
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, լողավազաններ, սեղանի թենիս, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Համարի մակերեսը` 31-35 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+2 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

2 x persons
images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ջեռուցում, Ննջասենյակ, Սանհանգույց , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Սառնարան , Պատշգամբ
Դուպլեքս Դուպլեքս
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, լողավազաններ, սեղանի թենիս, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Համարի մակերեսը` 50-55 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 3+2 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

3 x persons
images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ջեռուցում, Ննջասենյակ, Հյուրասենյակ , Սանհանգույց , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Պահարան-կախիչ, Սառնարան , Պատշգամբ
Ընտանեկան Ընտանեկան
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ, ընթրիք, լողավազաններ, սեղանի թենիս, մանկական խաղասենյակ և խաղահրապարակ: Համարի մակերեսը` 46 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4+1 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

4 x persons
images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ջեռուցում, 2 ննջասենյակ , Սանհանգույց , Լոգարան, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Աթոռ , Բազկաթոռ , Զգեստապահարան , Սառնարան , Պատշգամբ
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Կանաչ գոտի, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Սենյակներ չծխողների համար, Բանկոմատ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Թենիսի դաշտ, Բիլիարդ, Կինոդահլիճ, Սնուկեր, Բոուլինգ, Մանկական խաղասենյակ, Փակ լողավազան, Բացօթյա լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Մերսում, Պիկնիկի վայր, Մանղալ, Ֆուտբոլի դաշտ, Վոլեյբոլ, Բասկետբոլ, Կարաոկե, Մանկական խաղահրապարակ, Համակարգչային խաղեր:

Սնունդ

Ռեստորան, «Պասկուչի» լոբբի բար, Բիլիարդ բար, Լողավազանի բար, Բոուլինգ բար, Բացօթյա սրճարան:

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում:
Անվճար WiFi համարներում:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

15:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 5 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունը Երևանից՝ 40 կմ:
Հեռավորությունը օդանավակայանից՝ 55 կմ: