Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով



Բեսթ Վեսթերն Պլաս Կոնգրես հյուրանոց ratingratingratingratingdisabled rank

ՀՀ, ք. Երևան, Իտալիայի փող. 1 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Բեսթ Վեսթերն Պլաս Կոնգրես հյուրանոց :: ARMHOTELS

Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղ որակավորում:
«Բեսթ Վեսթերն Կոնգրես»-ը Երևանի ամենահին հյուրանոցներից մեկն է: Այս էլեգանտ և հարմարավետ հյուրանոցն առաջարկում է իր հյուրերին եվրոպական ամենաբարձր չափանիշները: Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից, թանգարաններից, թատրոններից և խանութներից:
Բոլոր 126 համարներում կա հեռուստացույց, մինի-բար, օդորակիչ, Wi-Fi կապ:
Բացօթյա լողավազանը շրջապատված է գեղեցիկ այգիով: Հյուրերը կարող են անվճար այցելել շոգեբաղնիք և լիովին կահավորված շուրջօրյա ֆիթնես-կենտրոն՝ հմուտ մարզիչների հսկողության ներքո: Առաջարկվում են նաև մերսման պրոցեդուրաներ:
Շուրջօրյա «Վինսենթ» լոբբի-բարը հարմարավետ և նորաձև վայր է, որտեղ կարելի է համտեսել զանազան ըմպելիքներ և ֆիրմային կոկտեյլներ: Փորձառու սոմելյեն կօգնի ընտրել տեղական և միջազգային գինիների տեսականուց ամենահամապատսախան տեսակը՝ «Վինսենթ գինու սրահ»-ից: Թարմ և համեղ ուտեստներ կարող եք գտնել «Ակցենտ» ռեստորանում:
Վերջերս վերանորոգված համաժողովների դահլիճները և բիզնես-կենտրոնը անհատ և կորպորատիվ միջոցառումներ կազմակերպելու համար իդեալական տարբերակ են:
«Բեսթ Վեսթերն Կոնգրես»-ը հիանալի ընտրություն է թե՛ գործարար, թե՛ ժամանցային նպատակներով ճանապարհորդողների համար:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Բեսթ Վեսթերն Պլաս Կոնգրես հյուրանոց:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Մեկտեղանոց Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք: Համարի մակերեսը` 20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Զարթուցիչ , Գրասեղան , Զգեստապահարան , Աթոռ , Մինիբար , Չհրկիզվող պահարան , Հայելի
Երկտեղանոց Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք: Համարի մակերեսը` 20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Զարթուցիչ , Հայելի , Գրասեղան , Զգեստապահարան , Աթոռ , Մինիբար , Չհրկիզվող պահարան
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Այգի, Ամենօրյա լրագրեր նախասրահում, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Սենյակներ չծխողների համար:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

Սպորտ / Ժամանց

Բացօթյա լողավազան, շոգեբաղնիք, մարզասրահ, մերսում:

Սնունդ

«Ակցենտ» ռեստորան, «Մեդիտեռանեո» պիցցերիա, «Վինսենտ» բար, «Կարիբյան» լողավազանի բար-սրճարան:

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում:
Անվճար WiFi համարներում:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունն օդանավակայանից` 15 կմ: