Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով



Էրեբունի հյուրանոց ratingratingratingdisabled rankdisabled rank

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան փող., 26/4 շենք (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Էրեբունի հյուրանոց :: ARMHOTELS

"Էրեբունի" հյուրանոցը հարմարավետ, վերանորոգված, ժամանակակից հյուրանոց է:
Այն գտնվում է Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ: Տեղադիրքը կատարյալ է նրանց համար, ովքեր գալիս են Երևան գործնական նպատակով կամ զվարճանքի համար, քանի որ հյուրանոցի շուրջ գտնվում են ոչ միայն թանգարաններ, թատրոններ, եկեղեցիներ և զբոսայգիներ, այլև բանկեր (HSBC, VTB, Converse Bank), վարչական կառույցներ, հանրային սննդի վայրեր և առևտրի կենտրոններ: Երևանի շատ տեսարժան վայրեր` Սբ. Գ.Լուսավորչի եկեղեցին, Վերնիսաժը, Օպերային թատրոնը, Աբովյան փողոցը, Ազգային պատկերասրահը, Պատմության թանգարանը գտնվում են հյուրանոցի հարևանությամբ:
Հյուրանոցի ներսում տիրում է հանգիստ մթնոլորտ, ջերմ ու ընտանեկան միջավայր: Անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է, շահագրգռված է իր աշխատանքով և մշտապես պատրաստ է հյուրին հնարավորինս օգնելու` այցն անմոռանալի դարձնելու համար:
"Էրեբունի" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3 աստղանի հյուրանոցի կարգ:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Էրեբունի հյուրանոց:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Մեկտեղանոց Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Մինիբար , Պատշգամբ
Երկտեղանոց Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 21-34 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+1 լրացուցիչ մահճակալ:

2 x persons
images images images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Մինիբար , Չհրկիզվող պահարան
Դելյուքս Դելյուքս
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 35 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+2 լրացուցիչ մահճակալ:

2 x persons
images images images images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, Ննջասենյակ, Հյուրասենյակ , Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Մինիբար
Ընտանեկան Ընտանեկան
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 45 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4+2 լրացուցիչ մահճակալ:

4 x persons
images images images images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, 2 ննջասենյակ , Հյուրասենյակ , Խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, 2 սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Մինիբար
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

Սնունդ

Ռեստորան, Լոբբի բար:

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում:
Անվճար WiFi համարներում:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

13:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունն օդանավակայանից` 15 կմ: