Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով



Մինոթել Բարսամ Սուիթս հյուրանոց ratingratingratingratingdisabled rank

ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան փող. 8 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Մինոթել Բարսամ Սուիթս հյուրանոց :: ARMHOTELS

Մինոթել Բարսամ Սյութս հյուրանոցը տեղակայված է Երևանի բիզնես կենտրոնում` ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա Հանրապետության Հրապարակից և քաղաքի այլ գեղատեսիլ և ժամանցի վայրերից:
Այս բուտիկ հյուրանոցը առաջարկում է գունեղ և ջերմ ձևավորմամբ հյուրանոցային համարներ, որոնք հարմարավետ կահավորված են և տեխնիկապես բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովված: Սենյակների ձևավորումը կբավարարի ցանկացած հյուրի կարիքները և նախասիրությունները:
Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են ամբողջովին առանձնացված և հարմարավետ հանգիստ, հյուրանոցը առաջարկում է երկհարկանի առանձնատուն` հյուրանոցի գլխավոր շենքից իր առանձին մուտքով: Առաջին հարկում գտնվում է հյուրասենյակը, խոհանոցը և լոգասենյակը, իսկ երկրորդ հարկում ննջասենյակը և երկրորդ լոգասենյակը:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Մինոթել Բարսամ Սուիթս հյուրանոց:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Ստանդարտ Մեկտեղանոց Ստանդարտ Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 25 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Զգեստապահարան , Աթոռ , Մինիբար , Սառնարան , Չհրկիզվող պահարան , Սրճեփ/էլեկտրական թեյնիկ
Ստանդարտ Երկտեղանոց/Թվին Ստանդարտ Երկտեղանոց/Թվին
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 30 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սրճեփ/էլեկտրական թեյնիկ, Սանհանգույց , Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Մինիբար , Լոգարան, Չհրկիզվող պահարան
Դելյուքս Երկտեղանոց/Թվին Դելյուքս Երկտեղանոց/Թվին
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 45 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2+1 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

2 x persons
images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, 2 ննջասենյակ , Հյուրասենյակ , Խոհանոցի կահույք/սպասք, Միկրոալիքային վառարան , Սրճեփ/էլեկտրական թեյնիկ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Սեղան , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան , Մինիբար
Ընտանեկան Ընտանեկան
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 60 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4+1 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

4 x persons
images images images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Նախասրահ, Հյուրասենյակ , Խոհանոց/կերակուր պատրաստելու հարմարություններ, Միկրոալիքային վառարան , Սրճեփ/էլեկտրական թեյնիկ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Սեղան , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան , Մինիբար , 2 ննջասենյակ
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Ավտոկայանատեղ, Սենյակներ չծխողների համար:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Համարում սննդի մատուցում:

Սնունդ

Ռեստորան, բար, բացօթյա սրճարան:

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում:
Անվճար WiFi համարներում:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունն օդանավակայանից` 15 կմ: