Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով


Սնունդ և ժամանց


Մխիթար Գոշ հյուրատուն ratingratingdisabled rankdisabled rankdisabled rank

ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գոշ, Մխիթար Գոշի փող. 76 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Մխիթար Գոշ հյուրատուն :: ARMHOTELS

Զբոսաշրջային տունը պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 3 կարգ:
Մխիթար Գոշ հյուրատունը գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում` 12-13-րդ դարերի ընթացում կառուցված Գոշավանքի մոտակայքում: Հեռավորությունը Դիլիջանից 22 կմ է:

Եռահարկ հյուրատունը գործում է 2010 թվականից սկսած: Կան ստանդարտ երկտեղանոց, կիսալյուքս և ընտանեկան կարգի համարներ: Յուրաքանչյուր համարում կա հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով, սուրճի սեղան, պահարան-կախիչ և այլ անհրաժեշտ պարագաներ: Հյուրատան ռեստորանում պատրաստվում և մատուցվում են ազգային և այլ խոհանոցների տարբեր ճաշատեսակներ:

Մխիթար Գոշ հյուրատունը հատկապես կհետաքրքրի ակտիվ հանգստի սիրահարներին: Այստեղից կարելի է արշավներ կազմակերպել դեպի Գոշալիճ, որը գյուղից 2.5 կմ հեռավորության վրա է գտնվում: Հետիոտն էքսկուրսիաների սիրահարներին կգրավի Գոշ-Պարզ լիճ երթուղին, որն ամբողջությամբ անցնում է Դիլիջան ազգային պարկի տարածքով:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Մխիթար Գոշ հյուրատուն:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Երկտեղանոց Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 15 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images
Հարմարություններ
Ջեռուցում, Ննջասենյակ, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Սանհանգույց , Ցնցուղ, Լվացարան , Զուգարան, Հայելի , Պահարան-կախիչ, Սառնարան
Երեքտեղանոց Երեքտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 20 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 3

3 x persons
images images
Հարմարություններ
Ջեռուցում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հայելի , Պահարան-կախիչ, Վարսահարդարիչ , Աթոռ , Բազմոց , Սառնարան
Լյուքս Լյուքս
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը` 30 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4 (երկտեղանոց մահճակալ + երկհարկանի մահճակալ) +1 բազմոց (հավելավճարով տեղում):

4 x persons
images images images
Հարմարություններ
Ջեռուցում, Ննջասենյակ, Հյուրասենյակ , Սանհանգույց , Բազկաթոռ , Բազմոց , Սեղան , Փոքր սեղան , Աթոռ , Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Պատշգամբ , Հայելի , Սառնարան , Զգեստապահարան , Վարսահարդարիչ
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Հուշանվերների վաճառքի կետ, Ավտոկայանատեղ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

Սպորտ / Ժամանց

Բիլիարդ:

Սնունդ

"Սբ. Թագուհի" ռեստորան, հայկական խոհանոց, Բար, Սրճարան:

Ինտերնետ

Ինտերնետ կապի բացակայություն:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունը Երևանից` 125 կմ:
Հեռավորությունը օդանավակայանից` 130 կմ: