Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով



Վիլլա Դելենդա ratingratingdisabled rankdisabled rankdisabled rank

ՀՀ, ք. Երևան, Եզնիկ Կողբացու փող. 22 (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Վիլլա Դելենդա :: ARMHOTELS

Այս հիանալի հյուրանոցը կառուցվել է 1906թ. որպես անձնական նստավայր Մնացականյան եղբայրների համար: Նախնական ճարտարապետական կառույցը շատ անգամներ է վերականգնվել:
Կառույցն ունի իր ուրույն հմայքը և ոճը` ներդաշնակորեն համադրելով դասական հայկական կահավորանքն իսկական բարձրաշխարհիկ նստավայրի նրբաճաշակության և հարմարավետության հետ: Այն արվեստի գործ է, որը կամրջում է դարերը:
Հյուրանոցը հիմնվել է "Ֆեմիլի Քեյր" հիմնադրամի կողմից և նպատակ ունի զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում:
Հյուրանոցից ստացված եկամուտը նաև օգտագործվում է "Վերածնունդ" արվեստի դպրոցին աջակցելու համար, որը հիմնվել է 1988թ. դեկտեմբերի աղետալի երկրաշարժից հետո՝ այն հույսով, որ աղքատությունից և բնական աղետներից տուժած երեխաները և պատանիները կստանան հնարավորություն զարգացնել իրենց ստեղծագործական և մշակութային հմտությունները:
Նրանց աշխատանքները նաև ցուցադրվում և վաճառվում են հյուրանոցի կերամիկայի ցուցասրահում:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Վիլլա Դելենդա:

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Մեկտեղանոց Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Սեղան , Գրասեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Սենյակ չծխողների համար
Երկտեղանոց Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images images images images images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ
Երեքտեղանոց Երեքտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է` հարկերը, նախաճաշ: Հյուրերի առավելագույն քանակը` 3

3 x persons
images images images
Հարմարություններ
Օդակարգավորում, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Ջեռուցում, Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Հուշանվերների վաճառքի կետ, Կերամիկայի խանութ, Ավտոկայանատեղ, Սենյակներ չծխողների համար:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում:

Սպորտ / Ժամանց

Գրադարան:

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում:
Անվճար WiFi համարներում:

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

13:00-ից հետո

Մեկնում

Մինչ 11:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:
Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունն օդանավակայանից` 15 կմ: