Hyperloop Hotel - հյուրանոցների վակումային համակարգ

Hyperloop Hotel -  հյուրանոցների վակումային համակարգ

07.08.17 | 17:47

 

Ամերիկացի ճարտարապետ Բրենդան Զիբրեխտի նախագիծը թույլ կտա ճանապարհորդել տարբեր քաղաքներով՝ գտնվելով շքեղ հյուրանոցային համարում:

Այս գաղափարը ենթադրում է վակումային գնացքների ցանցի օգտագործում ոչ միայն մարդկանց և բեռ փոխադրելու նպատակով, այլև ժամանակավոր կացության համար: Այն պետք է միավորի ԱՄՆ-ի 13 քաղաքների հյուրանոցները, որոնք կընդգրկվեն Hyperloop ցանցի մեջ:

 

 

 

Գնացքի սենյակներում կլինի հյուրասենյակ, ննջասենյակ, լոգասենյակ և գրասենյակ: Դիզայնը եւ դասավորությունը կախված կլինեն հյուրերի նախընտրություններից:

 

1200$-ով  Hyperloop Hotel-ի հյուրը կկարողանա տեղափոխվել ցանցի ներսում գտնվող մի քաղաքից մյուսը՝ առանց սեփական համարից դուրս գալու:  Hyperloop Hotel-ի շնորհիվ հնարավոր կլինի այցելել մի քանի քաղաք մի օրվա ընթացքում:

 

Հաբի տեսքով մեկ հյուրանոցային համարի կառուցման համար կպահանջվի մոտ 10 մլն $ , իսկ ամբողջ համակարգի կառուցման համար կպահանջվի մոտ 130 մլն $: 

Hyperloop Hotel գաղափարի հեղինակը կարծում է, որ 5-10 տարի հետո տեղնոլոգիաները բավականին զարգացած կլինեն, և կտան նրան  հնարավորություն իրագործել այդ գաղափարը:

 

 

Զիբրեխտը՝ Hyperloop Hotel-ի հեղինակը, հաղթել է «ամենաօրիգինալ հյուրանոցային գաղափար » մրցույթը և արժանացել  է Radical Innovation Award մրցանակին:

Tesla-ի ղեկավարն առաջարկել է կառուցել թունել, որոնց միջով կտեղաշարժվեն «հյուրանոցային հաբերը»՝ 1223 կմ/ժ արագությամբ:

 

 

 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր