Մարիոթի գլխավոր գործադիր տնօրենի խորհուրդները, թե ինչ անել առաջնահերթ՝ հյուրանոցային սենյակ մտնելիս

Մարիոթի գլխավոր գործադիր տնօրենի խորհուրդները, թե ինչ անել առաջնահերթ՝ հյուրանոցային սենյակ մտնելիս

08.08.17 | 13:01

 

Մարիոթի գլխավոր գործադիր տնօրեն՝ Arne Sorenson-ն ասում է՝ «Միջազգային ճամփորդությունը կարող է հոգնացուցիչ լինել, ինչպես նաև կարող է հոգնացուցիչ  լինել ճամփորդությունը երկրի ներսում»:

Business Insider-ի հետ հարցազրույցում Arne Sorenson-ը կիսվել է ճամփորդական մի քանի «խորամանկություններով»:  Հաշվի առնելով, որ նա տարվա մեջ 200 օր ճամփորդում է, հանգիստ կարելի է ասել, որ նա այս գործում բավականին մեծ փորձ ունի:

 

«Ես գրեթե երբեք չեմ վերցնում մեծ ճամպրուկ»

 

 

Անկախ այն բանից, թե նա ճամփորդում է մեկ, թե երկու շաբաթով, նա գրեթե միշտ վերցնում է միայն ձեռքի գործնական պայուսակ և ակերով կաշվե փոքր ճամպրուկ, որտեղ լինում է իր ամբողջ ուղեբեռը: Այսպիսով նա խուսափում է ուղեբեռի գրանցման երկար և հոգնեցուցիչ գործընթացից:

 

«Առաջին բանը, որ անում եմ հյուրանոցային սենյակ մտնելիս՝ բացում եմ վարագույրը»

 

 

«Վարագույրը բացելով սենյակ է ներթափանցում բնական լույսը, ինչն իմ կարծիքով շատ կարևոր է աշխատելու համար, երբ գտնվում ես այլ ժամային գոտում: Դա թույլ է տալիս դիմակայել հոգնածությանը և քնին ցերեկային Ժամերին», - ասել է նա:

 

«Ես սիրում եմ թերթ կարդալ: Իմ պայուսակը լի է լինում դրանցով»

 

 

Չնայած այն բանին, որ Arne Sorenson-ը քիչ իրեր է վերցնում ճամփորդելիս, բայց ամեն դեպքում թերթերի համար նա միշտ տեղ ունենում է: «Ես դեռևս թերթ եմ կարդում, ինչն անսովոր բան է մեր օրերում», - ասել է նա, - «Չնայած նրան, որ լուրերի մեծ մասը ես կարդում եմ իմ պլանշետով, այնուամենայնիվ ես սիրում եմ կարդալ թերթեր և գրքեր՝ շոշափելով թուղթը»:

 

 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր