Դիզայները զարմացնում է ամբողջ աշխարհը, ստեղծելով գաղտնի ստուդիա Վալենսիայի կամրջի տակ

Դիզայները զարմացնում է ամբողջ աշխարհը, ստեղծելով գաղտնի ստուդիա Վալենսիայի կամրջի տակ

30.08.17 | 12:39

 

 

Վալենսիայում բնակվող դիզայներ Ֆեռնանդո Աբելլանասը ոչ միայն տաղանդով է օժտված այլև ունի  ինքնատիպ եւ օրիգինալ ստեղծագործական մտածողություն:

 

Վերջերս այս իսպանացի դիզայները իր համար շատ անսովոր աշխատավայր է ստեղծել, որը անշուշտ դուր չի գա  ակրոֆոբներին:

Բանն այն է, որ Աբելլանասն իր աշխատավայրը կառուցել է Վալենսիայում գտնվող կամրջի տակ: Այն շատ համահունչ է քաղաքային միջավայրի հետ և նույնիսկ անտեսանելի է որոշ մարդկանց համար:

 

Իր աշխատավայրում դիզայներն ունի ՝աթոռ, գրասեղան և երկու դարակ, մի խոսքով այն ամենը ինչ պետք է աշխատելու համար: 

Աբելլանասն իր գրասենյակ է մտնում հատուկ բռնակի միջոցով, որն ամրացված է կամրջի բետոնե պատին:

 

 

Իր ստուդիայի ճշգրիտ տեղը Աբելլանասը գաղտնի է պահում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր