11 բան, որ շվեդներին առանձնացնում է մնացածներից

11 բան, որ շվեդներին առանձնացնում է մնացածներից

30.08.17 | 13:43

 

 

Շվեդիան գեղեցիկ, արտասովոր և հետաքրքիր երկիր է, որտեղ կյանքն առանձին նյուանսներով  հաճախ տարբերվում է մյուս երկրներից:

 

1. Աշխատանքային օրվա ավարտից հետո (երեկոյան ժամը 7-ին), փողոցները լրիվ դատարկվում են և քաղաքում կատարյալ լռություն է լինում:

 

 

2. Շվեդներն ակտիվ կերպով օգտվում են սոցցանցերից և տեղեկացնում են ամբողջ աշխարհին իրենց օրվա իրադարձությունների մասին:

 

3. Շվեդները չեն սիրում հաճախ տանը ուտելիք պատրաստել, այլ նախընտրում են սնվել ընտանիքով ռեստորաններում կամ կաֆեներում:

 

 

4. Շվեդները շատ են սիրում սպորտով զբաղվել: Դա նրանց կյանքի անբաժան մասն է կազմում:

 

 

5. Շվեդները հոգ են տանում շրջակա միջավայրի մասին: Դա գրեթե ցանկացած շվեդ իր պարտավորությունն է համարում:

 

 

6. Դպրոցն ավարտելուց հետո շվեդները ոչ թե գնում են համալսարան սովորելու, այլ գնում են աշխատելու: Միայն 25 տարեկանից հետո՝ արդեն գիտակից հասակում, նրանք որոշում են, թե ինչ մասնագիտություն ընտրեն:

 

 

7. Ատամնաբուժական ծառայությունները մինչև 20 տարին լրացած ցանկացած շվեդի համար անվճար է:

 

 

8. Աշխատանքային օրերին շվեդներն ալկոհոլ չեն օգտագործում, բայց դրա փոխարեն մի լավ խմում են հանգստյան օրերին:

 

 

9. Տանը լվացքի մեքենա ունենալու փոխարեն,  շվեդներն ունեն լվացքատուն իրենց բնակելի շենքում, որտեղ կարելի է լվանալ իրերը:

 

 

10. Շվեդիայում չկան անտուն շներ կամ կատուներ: Դրանք բոլորն ունեն հատուկ չիպեր, որոնց շնորհիվ տերը հանգիստ կարող է գտնել իր կենդանուն:

 

 

11. Շվեդիայում չկան որբեր: Բոլոր երեխաներն, ովքեր որբացել են, ունեն իրենց ընտանիքը:

 

 

 

 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր