Փարիզի Hôtel de Crillon հյուրանոցը՝ նոր ոճով

Փարիզի Hôtel de Crillon հյուրանոցը՝ նոր ոճով

03.08.17 | 13:07

 

1799թ.-ականին, Լուի XV թագավորը ճարտարապետ Ange-Jacques Gabriel-ին հանձնարարեց  կառուցել դղյակի նման շքեղ երկու կառույց, որը կնայի ուղիղ դեպի  Place de la Concorde:

18-րդ դարի ճարտարապետության խորհրդանիշ հանդիսացող այդ շքեղ կառույցը,  որոշ ժամանակ անց վաճառվում է և աճուրդի ժամանակ այն գնում է մեկ այլ ճարտարապետ՝ Louis-Francois Trouard-ը, ով ձևափոխում է այն և դարձնում առանձնատուն:


Crillon դուքսը 1788 թ.-ականին գնում է այդ տունը և մինչև 1904 թվականը այդտեղ էին ապրում դուքսի հետնորդները: Բայց նախքան  Crillon-ների ասպարեզ գալը, այստեղ իր երաժշտական դասերն էր անցկացնում թագուհի Marie Antoinette-ն:

 

 

Եվ ահա պատմական առանձնատունը 1909թ-ին դարձավ պատմական հյուրանոց: Այն կառուցված էր և կահավորված 18-րդ դարին հատուկ ոճով:

 

Այստեղ էին գալիս հանգստանալու և պատմական շունչը վայելելու, այնպիսի մարդիկ ինչպիսիք են ՝ Gen. John J. Pershing-ը, Franklin D. Roosevelt-ը, նախագահ Woodrow Wilson-ը, Charlie Chaplin-ը, Shah Mohammed Reza Pahlavi of Iran, Queen Sofía of Spain, Orson Welles, Bette Davis, Sophia Loren և կոմպոզիտոր Leonard Bernstein-ը:

 

Սակայն նույնիսկ նման համբավ ունեցող հյուրանոցները կարող են հնանալ և անհարմար դառնալ հանգստի համար:


Ինչպես նշում է հյուրանոցի գլխավոր տնօրեն ՝  Marc Raffray-ը, հյուրանոցում տարրական հարմարությունները, որոնք անհրաժետ են հանգստի համար, բացակայում էին: Այդ իսկ պատճառով որոշեցին այն վերանորոգել և նոր շունչ հաղորդել:18-րդ դարի որոշ դետալներ պահպանվել են, բայց կահույքը փոխարինվել է նոր և հարմարավետ կահույքով:

 

 

Դիզայներ Mr. Martinet-ն ասաց, որ իր նպատակն էր պահպանել  Crillon-ների պատմությունը, հաղորդելով դրան ժամանակակից ոճ:<<Ես ուզում էի լուսավորել սենյակները, բայց անշուշտ պահպանել ոգին>>,- ասել է նա:

Mr. Auer-ը՝ մեկ այլ դիզայներ, իր տված հարցազրույցում ասաց, որ կարևորագույն փոփոխություններից մեկը, դա առաստաղների բարձրացումն էր 3 ոտնաչափով:

Մեկ՝ մեծ լոբբիի փոխարեն այժմ մի քանի փոքր սենյակներ են՝ բազմաթիվ նստատեղերով: << Իմ նպատակն էր ստեղծել մի վայր, որտեղ հյուրն իրեն կզգա, ինչպես տանը, այլ ոչ թե հյուրանոցում>>,-ասել է Mr. Auer-ը:


Հյուրանոցի վերափոխման աշխատանքներին մասնակցել է մոտ 800 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ թիմ և նրանց հաջողվել է պահպանելով հինը՝ ստեղծել նորը:

 

 

Այժմ հյուրանոցը նորից բացել է իր դռները և սիրալիր ժպիտով և ջերմ սրտերով սպասում է իր հյուրերին:

 


 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր