Աշխարհի լավագույն` Չանգի օդանավակայանում բացվել է նոր տերմինալ, որտեղ ամեն ինչ ավտոմատացված է

08.08.17 | 18:19

 

5 տարի շարունակ Սինգապուրի Չանգի օդանավակայանը ճանաչվում է աշխարհի լավագույն օդանավակայան: Եվ այն իրոք արժանի է դրան: Այստեղ նույնիսկ կա թիթեռների այգի և սպա կենտրոն: Եվ ահա հենց այդ օդանավակայանում բացվել է 4-րդ տերմինալը:

 

 

Նոր տերմինալի ընդհանուր մակերեսը կազմում է 225.000 քառ.մ, իսկ առաստաղերի բարձրությունը` 25մ:

 

 

Ինչպես և Չանգիի մնացած տերմինալներում, այստեղ էլ  մեծ ուշադրություն է դարձված բուսականությանը:

 

 

Բայց այս օդանավակայանում առանձնահատուկ շեշտ է դրված նոր տեխնոլոգիաների կիրառման վրա:

 

 

Ուղևորները կարող են գրանցվել ավտոմատների միջոցով` ինքնուրույն: Սկզբում ավտոմատ ստանում են կտրոնները` ուղեբեռի և նստատեղի համար, այնուհետև գրանցվում են:

 

 

Հետո ուղևորները գնում են ուղեբեռի հանձնման կետ, որտեղ կիրառվում է դիմային ճանաչման տեխնոլոգիան:

 

 

Եվ վերջին քայլը, դա ` միգրացիայի կարգավորման ավտոմատացված վերահսկումն է: Այն կարելի է իրականացնել մատնադրոշմային գրանցման միջոցով:

 

 

Ակնկալվում է, որ այստեղ ուղևորների թիվը այս տարի կկազմի 16 միլլիոն մարդ: Այստեղ աշխատում է 9 ավիաընկերություն:

Չանգի օդանավակայանը 6-րդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է,  որն 2016 թվականին սպասարկել է 58.7 միլլիոն ուղևորի:

 

 

 

 

 

ad title
ad title
ad title
ad title
Դեպի վեր