Հյուրանոցների որոնում


Հյուրանոցի որոնում քարտեզով


Սնունդ և ժամանց


Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր ratingratingratingratingdisabled rank

ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր (Դիտել քարտեզը)
Ամրագրեք առցանց կամ զանգահարելով` (+374) 10 25 31 41
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր  :: ARMHOTELS

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` Երևանից 60 կմ հեռավորության վրա («Զվարթնոց» օդանավակայանից 75 կմ): Շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000 մ ծովի մակերևույթից), բարենպաստ բնակլիմայական և առողջարար պայմանների` մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստյան վայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո այն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համար: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

Տեղերի առկայություն

Ե՞րբ եք նախընտրում այցելել Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր :

Խնդրում ենք մուտքագրեք կացության ժամկետները տեղերի առկայությունը ստուգելու համար

Ստուգել առկայությունը
Please select the dates..
Սենյակի տեսակ Անձ
Ստանդարտ Մեկտեղանոց Ստանդարտ Մեկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է՝ հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը`15 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 1

1 x persons
images images images
Հարմարություններ
Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Բազկաթոռ , Բազմոց , Զգեստապահարան , Ջեռուցում
Ստանդարտ Երկտեղանոց Ստանդարտ Երկտեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է՝ հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը`15 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images images
Հարմարություններ
Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Բազկաթոռ , Բազմոց , Ջեռուցում, Զգեստապահարան
Դելյուքս Թվին Դելյուքս Թվին
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է՝ հարկերը, նախաճաշ: Համարի մակերեսը`15 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 2

2 x persons
images images
Հարմարություններ
Ջեռուցում, Նախասրահ, Ննջասենյակ, Սանհանգույց , Ցնցուղախցիկ, Լվացարան , Զուգարան, Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Հայելի , Փոքր սեղան , Զգեստապահարան , Բազկաթոռ , Բազմոց
Լյուքս Չորստեղանոց Լյուքս Չորստեղանոց
Գները` համարի հաշվով: Համարի գինը ներառում է՝ հարկերը, նախաճաշ, Օլիմպիական լողավազան: Համարի մակերեսը`75 քմ: Հյուրերի առավելագույն քանակը` 4+2 բազմոց+1 լրացուցիչ մահճակալ (հավելավճարով տեղում):

4 x persons
images images images images images
Հարմարություններ
Նախասրահ, 2 ննջասենյակ , 2 սանհանգույց , Հյուրասենյակ , Խոհանոցի կահույք/սպասք, Լվացարան , Զուգարան, Վարսահարդարիչ , Տեղական հեռուստաալիքներ , Արբանյակային հեռուստաալիքներ , Հեռախոս , Լոգարան, Չհրկիզվող պահարան , Հայելի , Գրասեղան , Փոքր սեղան , Զգեստապահարան , Աթոռ , Բազկաթոռ , Բազմոց , Սառնարան , DVD, Պատշգամբ , Ջեռուցում, Համակարգիչ անվճար ինտերնետ կապով
Հյուրանոցային հարմարություններ
Ընդհանուր

Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Սենյակներ չծխողների համար, Կանաչ գոտի:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Դայակի ծառայություն, Մարզական գույքի վարձույթ:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Բիլիարդ, Մանկական խաղասենյակ, Օլիմպիական լողավազան, Ծանրամարտի դահլիճ, Ըմբշամարտի դահլիճ, , Դահուկավազքուղի, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Մերսում, Գեղեցկության սրահ, Մինի ֆուտբոլ, Վոլեյբոլ, Բասկետբոլ, Ձեռքի գնդակ:

Սնունդ

Ռեստորան:

Ինտերնետ

Անվճար WiFi հանրամատչելի վայրերում (1-ին և 2-րդ հարկերում):

Հյուրանոցային կանոններ
Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրելիս անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարում (քարտից գանձվում է ամրագրման ամբողջական գումարը):
Եթե համարի անվանը կից առկա է «Անդարձելի» նշում, ապա, չեղարկման կամ հյուրանոց չներկայանալու դեպքում, գանձված ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:

Չեղարկում

Ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 3 տարեկան մեկ երեխայի տեղաբաշխումն անվճար է:

Լրացուցիչ մահճակալ կարող եք պատվիրել և վճարել տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Վճարման տարբերակներ

payment_cards

Կարևոր տեղեկատվություն

Հեռավորությունը Երևանից` 60 կմ:
Հեռավորությունը օդանավակայանից` 75 կմ: